Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/7/2023
share

Եվրոպայի օրերը Սյունիքում

2023թ․ մայիսի 18-19-ը Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում անցկացվեց Եվրոպայի օրեր տոնակատարությունը։ Տոնակատարությունների անցկացման առիթով մարզ էր ժամանել ԵՄ դեսպան Ֆեդերիկա Մոգերինին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շվեդիայի, Դանիայի, Չեխիայի և էստոնիայի դեսպանները։

Նախ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպումներ մարզի ղեկավարության, քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ արտասահմանցի հյուրերը հետաքրքրվեցին մարզում առկա խնդիրներով։

Իսկ մարզում խնդիրները շատ են։ Առաջնայինը անվտանգության խնդիրն է։ 44-օրյա պատերազմից հետո անվտանգության խնդիրը դարձել է մարզի տնտեսության զարգացման համար մեկ սպառնալիքը․ առավելապես տուժել է գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Արոտավայրերի կրճատման, խիստ սահմանային և վտանգավոր դառնալու պատճառով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում գյուղացիները ստիպված եղան կրճատել անասնագլխաքանակը։ Չեն մշակվում սահմանամերձ վարելահողերը։ Նվազել է զբոսաշրջիկների հոսքը։

ԵՄ դեսպանը իր խոսքում նշեց, որ շատ է սիրել Սյունիքը, և կշարունակի աջակցել, որ մարզը զարգանա։ Նա նաև նշեց, որ Եվորպական միության կողմից իրականացվող ծրագրերի բյուջեն ավելացել է՝ 51մլն եվրոյից դառնալով 116 մլնի, ընդ որում ներդրողներին միացել են ևս հինգ երկիր։ Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել փոքր և միջին բիզնեսին։

Հանդիպումների շարքը շարունակվեց նաև Գորիսում, որտեղ արտասահմանցի հյուրերը հանդիպեցին նախ սոցիալական աշխատողների հետ՝ քննարկելով 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և մարզում ապաստանած տնային տնտեսությունների խնդիրները, ապա ուսանողների հետ, ովքեր էլ ներկայացրին իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։

Քաղաքացու ձայնը մեդիա-հարթակի քաղաքացիական լրագրող Արա Ստեփանյան

facebook sharing button facebook